Մարդիկ շատ հետաքրքրված են ընտրություններով.Արարատ Միրզոյան
«Ասվել է հազար անգամ ու էլի կասվի՝ պետության համը բերաններում է մնալու»:

«Մարդիկ շատ հետաքրքրված են ընտրություններով,նրանք գիտակցում են, որ իրենց ձայնը պիտի ասեն, և յուրաքանչյուր մարդու յուրաքանչյուր ձայնից կախված է մեր երկրի ապագան»,- քվեարկելուց հետո լրագրողների հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Դիտարկմանը, թե կա տեղեկություն, որ դրսից եկած ՀՀ քաղաքացիները դժգոհություն գեներացնելու, հանրահավաքների մասսայականությունն ապահովելու համար են եկել՝ Արարատ Միրզոյանն ասաց, թե նրանք, ովքեր մտածում եմ հեղաշրջման մասին՝ գլուխները պատին են տվել:
«Ասվել է հազար անգամ ու էլի կասվի՝ պետության համը բերաններում է մնալու: Ով կհանդգնի մարտահրավեր նետել Հայաստանին, մեր պետականությանը, մեր ինքնիշխանությանը, մեր սահմանադրական կարգին՝ տարիներով կփտեն բանտերում»,- շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: