Մարդիկ քաղաքում մինչև տարվա վերջ չտեսնեն մի շինհրապարակ, որ խնդրահարույց է․Տիգրան Ավինյան
«Իմ համբերությունը սպառվել է այս առումով»։

Այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է․
«Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր։ Պետք է բողոքներ, ինստանցիաներով գրեն էդ շինարարները։ Էդ փնթիությունը պետք է էս քաղաքից վերանա։
Ով չարեց վարչարարությունը, կոնկրետ պատասխանատուով խիստ նկատողություն՝ գործից հանում ենք։ Իմ համբերությունը սպառվել է այս առումով
Այլևս չպետք է լսեմ և տեսնեմ բացատրություններ, թե ինչու որևէ մի շինարար պատշաճ կերպով չի իրականացրել իր կահավորումը։ Հիմա ձեր ձեռքին կան գործիքներ, որ պատշաճ կերպով կազմակերպեք, որ ամբողջ քաղաքով բոլոր շինհրապարակները պատշաճ կահավորված լինեն։
Մինչև տարվա վերջ ձեզ ժամանակ։ Մարդիկ քաղաքում մինչև տարվա վերջ չտեսնեն մի շինհրապարակ, որ խնդրահարույց է»։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։