Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև. Գագիկ Ծառուկյան
Խնդիրներից մեկն էլ առողջապահությունն է, որի շուրջ վերջին ամիսներին խոսակցություններն ակտիվացել են՝ ապահովագրության համընդհանուր համակարգի ներդրմամբ. Ծառուկյան

Ինչպես գիտեք, մեր կուսակցությունն ընտրությունների է գնում «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որտեղ ներկայացված են մեր երկրի կյանքին վերաբերող կարևորագույն խնդիրներն ու դրանց լուծման մեր առաջարկները։ Խնդիրներից մեկն էլ առողջապահությունն է, որի շուրջ վերջին ամիսներին խոսակցություններն ակտիվացել են՝ ապահովագրության համընդհանուր համակարգի ներդրմամբ, գրում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Իմ սկզբունքային մոտեցումն է. առողջապահության ապահովագրությունը կարևորագույն համակարգ է, և այն անպայման պետք է գործի, սակայն բարեփոխումները պետք է արվեն մտածված, խնամքով, չլինեն բուժաշխատողների եկամտի հաշվին, բուժաշխատողների առողջության հաշվին, բուժաշխատողների բարեկեցության հաշվին։
Բժիշկների և բուժաշխատողների համար պետք է ապահովել արժանապատիվ, իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությանը համարժեք աշխատավարձ։ Առողջապահության ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա թե´ հիվանդներին, թե´ բուժաշխատողներին։
Մենք առաջարկում ենք ապահովագրման այնպիսի համակարգ, որը երաշխիքներ կտա մեր քաղաքացիներին ամբողջ կյանքի ընթացքում, ոչ թե կլինի նախընտրական ակցիա՝ ծրագրի ֆինանսավորման անհասկանալի մեխանիզմներով։
Մենք առաջարկում ենք այնպիսի ապահովագրման համակարգ, որը չի բերում անվերջանալի հերթերի ու քաշքշուկի։
Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը պիտի ուղեկցվի ենթակառուցվածքային ներդրումներով։
Բուժհիմնարկների վերազինումը, արդիականացումը, շենքային պայմանների բարելավումը հատկապես մարզերում կարևորագույն խնդիր են, որը պետությունը մասնավորի հետ պետք է լուծի։
Պետությունը պարտավոր է քաղաքացուն դեղերի շուկայում պաշտպանել այնպես, ինչպես պաշտպանում է էներգետիկ կամ սննդի անվտանգության ոլորտում։
Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև։ Առողջությունը չպիտի զոհ գնա շուկային կամ մենաշնորհներին։ Սա իշխանությունների քաղաքական և մարդկային պարտավորությունն է»,- գրել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։