Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
21 հոկտեմբերի 2026 • 13:58

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից պետությանը կբռնագանձվի ավելի քան 1,2 մլրդ դրամի գույք

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից պետության օգտին կբռնագանձվի ավելի քան 1,2 մլրդ դրամի գույք և դրամական միջոցներ։ Դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից պետությանը կբռնագանձվի ավելի քան 1,2 մլրդ դրամի գույք

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն 9 անշարժ գույք, 6 շարժական գույք, դրամական միջոցներ, ավանդ, փոխառության իրավունք և ընկերության բաժնեմաս։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատական ակտն արդեն մտել է օրինական ուժի մեջ։

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել էր ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց դեմ ներկայացված հայցը։

Դատարանի վճռի դեմ դատախազությունը և պատասխանողները վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել, որոնք մասնակի բավարարվել էին։ Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումներով վարույթ չէր ընդունել։

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով պետությանը կբռնագանձվեն՝

▪️ 9 անշարժ գույք, որոնց ընդհանուր շուկայական արժեքը 2023 թվականի դրությամբ կազմել է 811 մլն 400 հազար դրամ,

▪️ 6 շարժական գույք,

▪️ 18 մլն 371 հազար 325 դրամի ավանդ,

▪️ 300 մլն 49 հազար 322 դրամի փոխառություն,

▪️ 17 մլն 135 հազար 233 դրամ,

▪️ «ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊԸ-ի բաժնեմասը։

Բռնագանձման ենթակա անշարժ գույքերը գտնվում են Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում և Արշալույս համայնքում, ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո նշված գույքը և միջոցները կբռնագանձվեն հօգուտ պետության։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև