Մամուլից եմ տեղեկացել. Նարեկ Կարապետյանը` իր նկատմամբ սկսված քրեական վարույթի մասին
Նարեկ Կարապետյանը վերահաստատել է, որ իրենց քաղաքական ուժը խորհրդարան է գնում փոփոխություններ իրականացնելու և քաղաքացիների կյանքը բարելավելու նպատակով։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի մասին տեղեկացել է մամուլից։ Նրա պնդմամբ՝ որևէ իրավապահ կառույցից պաշտոնական հրավեր կամ ծանուցում չի ստացել։
Անդրադառնալով երկքաղաքացիության վերաբերյալ հնարավոր կասկածներին՝ Կարապետյանը շեշտել է, որ բոլոր համապատասխան երկրները հարցումներին ի պատասխան հաստատել են, որ ինքն իրենց քաղաքացի չէ։ Ինչ վերաբերում է զինծառայությունից խուսափելու թեմային, նա նշել է, որ մի քանի ամիս առաջ իրավապահներն իրեն կանչել են բացատրություն տալու, սակայն այժմ այդ հարցով որևէ նոր գործընթաց չկա։
«Այսօրվա Հայաստանում իրավական հիմքի բացակայությունը դեռ պատճառ չէ, որ քրեական վարույթ չհարուցվի»,- ասել է նա՝ հավելելով, որ իշխանության ծրագրերը սին են։
Նարեկ Կարապետյանը վերահաստատել է, որ իրենց քաղաքական ուժը խորհրդարան է գնում փոփոխություններ իրականացնելու և քաղաքացիների կյանքը բարելավելու նպատակով։ Խոսելով ընտրակաշառքների վերաբերյալ հնչող մեղադրանքների և ընտրությունների արդյունքների մասին՝ նա կասկածի տակ է դրել իշխանության լեգիտիմությունը.
-
Կարապետյանի ձևակերպմամբ՝ իշխանական պատգամավորները կրում են «գողացված ձայների դրոշմը»։
-
Նա նշել է, որ իրենց համար էական չէ ԲՀԿ-ի խորհրդարան չանցնելու հաշվին լրացուցիչ մանդատներ ստանալը, քանի որ առաջնայինը ընտրությունների օրինականությունն է։
Անդրադառնալով խորհրդարանական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հարցին՝ դաշինքի առաջնորդը հայտնել է, որ քաղաքական ուժի ներսում դեռևս քննարկումներ են ընթանում։ Որոշումը կայացվելու է՝ ելնելով բացառապես քաղաքական նպատակահարմարությունից և այն հանգամանքից, թե այդ պաշտոնները որքանով կօգնեն սահմանափակել կառավարող մեծամասնության («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության) ազդեցությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։