Մակրոնը կոչ է արել Իրանին և ԱՄՆ-ին համատեղ բացել Հորմուզի նեղուցը
Էմանուել Մակրոնը Երևանում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում կոչ է արել Իրանին և ԱՄՆ-ին համատեղ քայլերով ապահովել Հորմուզի նեղուցի վերաբացումը՝ ընդգծելով, որ Ֆրանսիան չի մասնակցի ուժի կիրառմամբ գործողություններին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ժամանելիս Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ, հայտնում է Արմենպրեսը։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիան չի մասնկացի ուժի կրառման որևէ գործողության։
«Մենք չենք մասնակցի ուժի կիրառմամբ որևէ գործողության ինչ-որ շրջանակում, որն, ըստ իս, հստակ չէ։ Այսպես, մենք այդ նպատակով ստեղծել ենք առաքելություն, որի վրա աշխատում ենք, ռազմական պլանավորումը տեղի է ունեցել Լոնդոնում։ Բայց մենք ամենից շատ ցանկանում ենք Իրանի և Միացյալ Նահանգների կողմից (նեղուցի) համատեղ վերաբացում։ Սա միակ լուծումն է, որը թույլ կտա մեզ մշտապես վերաբացել Հորմուզի նեղուցը, ապահովել ազատ նավագնացություն և դա անել առանց սահմանափակումների և վճարների», - նշել է Ֆրանսիայի նախագահը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։