Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
5 հունիսի 2026 • 17:35

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը

ՄԱԿ անդամ պետություններին կոչ է արվում ապահովել կրթություն, որը հիմնված է խաղաղության մշակույթի վրա:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը

Հունիսի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն  ընդունվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը։  Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Նախաձեռնությունը բխում է Հայաստանի կառավարության կողմից կրթությանը տրվող ռազմավարական նշանակությունից, ինչպես նաև միջազգային հարթակներում Հայաստանի կողմից առաջմղվող դրական և ապագային միտված օրակարգից` ուղղված միջազգային և տարածաշրջանային խաղաղության խթանմանը, կայուն զարգացման առաջմղմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը: 

Հայաստանի  նախաձեռնած և հիմնական համահեղինակների` Ֆրանսիայի, Չիլիի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Նեպալի հետ համատեղ ներկայացված բանաձևը համահեղինակել են ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերից շուրջ 100 անդամ պետություններ, ինչը վկայում է Հայաստանի նախաձեռնությանը միջազգային հանրության հաստատակամ և լայն աջակցության մասին։

«Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի ընդունմամբ ՄԱԿ-ը վերահաստատում է բոլորի համար մատչելի, անվտանգ, ներառական և որակյալ կրթության իրավունքի երաշխավորման հանձնառությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զինված հակամարտություններից, հումանիտար և այլ ճգնաժամերից տուժած երեխաներին, ներառյալ` փախստականներին։ Բանաձևով ճանաչվում է կրթության դերն արդարացի, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցման և խաղաղության մշակույթի առաջմղման գործում։ 

ՄԱԿ անդամ պետություններին կոչ է արվում ապահովել կրթություն, որը հիմնված է խաղաղության մշակույթի վրա: Խրախուսվում է կրթության առաջմղումը` հակամարտությունների հիմնարար պատճառները վեր հանելու, փոխադարձ վստահությանը նպաստելու և հասարակական համերաշխությունն ամրապնդելու նպատակով։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։