Լրատվականներում տարածվել են հավաստի տեղեկություններ, որ կալուգացի օլիգարխը հանդիսանում է ռուսական ФСБ-ի գործակալ.Հայկ Կոնջորյան
« Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին գրողի ծոցն է ուղարկելու բոլոր գործակալներին»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ.
«Լրատվականներում տարածվել են հավաստի տեղեկություններ, որ կալուգացի օլիգարխը հանդիսանում է ռուսական ФСБ-ի գործակալ: Եվ սա, ըստ էության, լույս է սփռում այն քաղաքականության վրա, որ նա, և իր թիմը իրագործում էին այս շրջանում: Միայն գործակալը կարող էր Հայաստանի քաղաքական դաշտ մտցնել գոյություն չունեցող 300 հարյուր հազար ադրբեջանցիների իբրև թե Հայաստան գալու մասին լուրը: Միայն գործակալը կարող էր զավթել իշխանությունը: Միայն գործակալը կարող էր ոտքի տակ տալ ժողովրդավարությունը: Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին գրողի ծոցն է ուղարկելու բոլոր գործակալներին»,- ասել է Հայկ Կոնջորյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։