Լուկաշենկոն շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ ընդգծելով Մինսկի հետաքրքրվածությունը բելառուսա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության խորացման հարցում։

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ -ները:
Նա նշել է, որ Բելառուսը բարձր է գնահատում Բաքվի՝ ինքնիշխան և զարգացած պետություն կառուցելու քաղաքականությունը։
«Հաստատում եմ Մինսկի հաստատակամ հետաքրքրվածությունը բելառուսա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության առաջմղման հարցում։
Համոզված եմ, որ մեր կանոնավոր հանդիպումները, ակտիվ և վստահելի երկխոսությունը, ինչպես նաև տարբեր մակարդակներում իրականացվող համակարգված աշխատանքը շարունակաբար կնպաստեն ընթացիկ նախագծերի հաջող իրականացմանն ու նոր երկկողմ նախաձեռնությունների ձևավորմանը»,- ասել է Լուկաշենկոն:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։