Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չշտապել ԵՄ-ին միանալու հարցում
Պետք չէ շտապել դեն նետել այն, ինչն այսօր ձեզ օգտակար է։ Պետք չէ լքել ԵԱՏՄ երկրների ընդհանուր շուկան. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չշտապել ԵՄ-ին միանալու հարցում և չհրաժարվել Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունից՝ նշելով, որ չպետք է դեն նետել այն, ինչն այժմ օգտակար է, գրում են ռուսական լրատվամիջոցները:
«Ես խնդրում եմ ձեզ, մի շտապեք հրաժարվել դրանից։ Հավատացեք ինձ, որպես վետերան նախագահ, ես աշխատում եմ գրեթե 30 տարի, և ոչ ոք մեզ ոչ մի տեղ չի սպասում... Եվ սա շատ կարևոր է Հայաստանի համար. եթե դուք որոշել եք միանալ Եվրամիությանը, ապա ինչո՞ւ եք շտապում», - ասել է Լուկաշենկոն Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդին մասնակցող կառավարությունների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Պետք չէ շտապել դեն նետել այն, ինչն այսօր ձեզ օգտակար է։ Պետք չէ լքել ԵԱՏՄ երկրների ընդհանուր շուկան» , - ընդգծել է Բելառուսի նախագահը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը