Հասարակություն
29 մայիսի 2026 • 11:46
Լոս Անջելեսում մահացած են հայտնաբերել հայազգի ընտանիքի անդամներին
Կրակոցների պատճառը դեռ պարզվում է։

ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքում մահացած են հայտնաբերել հայազգի ընտանիքի անդամներին, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Ոստիկանները տղամարդու, կնոջ և երկու երեխաների մարմինները (մեկը` նորածին) հայտնաբերել են տան ներսում։ Ոստիկանություն զանգահարել են հարևանները ու ասել, որ տնից կրակոցի ձայներ են լսվել։
Տղամարդու ինքնությունը պարզվել է` 31-ամյա Խաժակ Բասմաջյան։
Երեխաներից մեկը 2 տարեկան տղա է (Ալեք), մյուսը` մի քանի օրական աղջիկ (Էլլա)։ Կինը մոտ 30 տարեկան է։ Ըստ քննիչների` հենց նա է սպանել ընտանիքի անդամներին, իսկ հետո ինքնասպան է եղել։
Կրակոցների պատճառը դեռ պարզվում է։ Հարևաններից մեկը ենթադրել է, որ կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, հնարավոր է՝ պատճառը հետծննդաբերական դեպրեսիան է եղել, բայց պաշտոնական հաստատում դեռ չկա։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։