Լինելու են և հանրահավաքներ , և փողոցային պայքար․Իշխան Սաղաթելյան
«Օրակարգային կետերը պետք է բացվեն, ու այդ օրակարգերի սպասարկման շուրջ ձևավորվի ճանապարհային քարտեզ»։

Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանն ասել է, որ մանդատ վերցնելն ամենևին չի նշանակում, որ իրենք փողոցային պայքարից հրաժարվում են:
Նա հավելել է, որ լինելու են և հանրահավաքներ , և փողոցային պայքար և, որ մանդատները բացարձակ կապ չունեն հանրահավաքի հետ:
«4 օր առաջ ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցություններ հայտարարեցին կարևոր, օրակարգային հարցերի շուրջ համախոհություն ունենալու հետ կապված:
Դա ենթադրում է, որ այդ օրակարգային կետերը պետք է բացվեն, ու այդ օրակարգերի սպասարկման շուրջ ձևավորվի ճանապարհային քարտեզ»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։