Լեհաստանն ու Հայաստանը կանցկացնեն համատեղ զորավարժություններ
Մենք հետաքրքրված ենք համատեղ զորավարժություններով. Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ:
Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ բանակցություններից հետո X-ում գրել է հետևյալը.
«Կայունությամբ, անվտանգությամբ և համագործակցությամբ հետաքրքրված երկրները մեր գործընկերներն են քննարկումների համար։ Հետևաբար, մենք հետաքրքրված ենք համատեղ զորավարժություններով, ռազմական ակադեմիաների միջև համագործակցությամբ և Հայաստանի հետ պաշտպանական արդյունաբերության փորձի փոխանակմամբ։ Այսօր ես սա քննարկեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Շնորհակալություն այցելության համար»,- նշել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։