Լատվիան ողջունում է Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները և աջակցում է Հայաստան–Ադրբեջան խաղաղ գործընթացին․ Բայբա Բրազե
Լատվիայի ԱԳ նախարարը ընդգծել է Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը և հայտարարել, որ Լատվիան աջակցում է Հայաստան–Ադրբեջան խաղաղ գործընթացին՝ այն դիտարկելով որպես տարածաշրջանային կայունության ու զարգացման հնարավորություն։

Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրազեն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջընթացին՝ ընդգծելով Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը, Այս մասին ադրբեջանական «Trend» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարարը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։
Նախարարի խոսքով՝ Լատվիայի և Ադրբեջանի հարաբերությունները երկար տարիներ ունեն կառուցողական և գործընկերային բնույթ՝ ընդգրկելով քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական կապեր, տնտեսական համագործակցություն և հասարակական շփումներ։
«Դրանք նշանավորում են նշանակալի առաջընթացով տասնամյակների հակամարտության ավարտի ճանապարհին։ Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակում մենք տեսնում ենք շարունակական կառուցողական ներգրավվածություն երկու կողմերից։ Լատվիան կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը աջակցի այս գործընթացին։ Վերջնական խաղաղ պայմանագրի ստորագրումը նշանակալի ներդրում կունենա Հարավային Կովկասի անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովման գործում՝ միաժամանակ բացելով նոր հնարավորություններ Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար», — նշել է Բայբա Բրազեն հարցազրույցի ընթացքում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։