Կրեմլում հայտնել են, որ Ուկրաինայի հարցում Ալիևի դիրքորոշումը սխալ է
Նա հավելել է, որ Մոսկվան շարունակում է առաջնորդվել պրագմատիկ մոտեցմամբ

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում սխալ են համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ դա պատճառ չէ ստվեր գցելու երկու երկրների հարաբերությունների վրա, փոխանցում է РБК-ը։
«Ինչ վերաբերում է նախագահ Ալիևի արտահայտած դիրքորոշմանը, ապա կան մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են սերտ հարաբերություններ, և որոնք կիսում են նման դիրքորոշում՝ մի դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Այո՛, սա մեր միջև առկա տարաձայնությունների առարկան է։ Սակայն մենք կարծում ենք, որ այդ հարցը չպետք է որևէ կերպ ստվերի մեր երկկողմ հարաբերությունները»,–ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Մոսկվան շարունակում է առաջնորդվել պրագմատիկ մոտեցմամբ և մտադիր է համակողմանիորեն զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ միաժամանակ հետևողականորեն և հիմնավորված ներկայացնելով իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։