Կրեմլը Փաշինյանի հայերեն ելույթը ՇՀԿ գագաթնաժողովում սադրանք չի համարում
«Ինձ համար դա տարօրինակ էր , բայց ոչ ավելին», - ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Կրեմլը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՇՀԿ գագաթնաժողովում հայերեն ելույթ է ունեցել:
«Ինձ համար դա տարօրինակ էր , բայց ոչ ավելին», - ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Այս մասին գրում է ռուսական « INTERFAX»-ը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փաշինյանը սադրում է, նա ասել է. «Ինչո՞ւ սադրել։ Նա հավանաբար իմացել է, որ հայերենից այլ լեզուներ թարգմանությունը հնարավոր է, իմացել է դրա մասին, և այդ պատճառով էլ իր ելույթը հայերեն է ունեցել»։
Նա նշել է, որ նման բաներ հազվադեպ են պատահում։ «Չեմ կարծում, որ նա նախկինում երբևէ թույլ է տվել, որ դա տեղի ունենա նման հանդիպումների ժամանակ», - ասել է Ուշակովը։
Նա նաև ընդգծել է, որ հայերենը պետական լեզու է։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։