Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից S-400 հրթիռների վաճառքի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հարցը որակել է խիստ զգայուն։

Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ այդ երկրին նախկինում մատակարարված S-400 զենիթահրթիռային համակարգերի հատ կապված։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ թուրքական կառավարամետ «Հյուրիյեթ» թերթը հայտնել էր, որ Թուրքիայի կողմից նախկինում Ռուսաստանից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։ Թերթի տվյալներով՝ գործարքի մասին շուտով կհայտարարվի։ Պեսկովին հարցրել են, թե արդյոք Անկարան դիմել է վաճառքի թույլտվության համար, և ինչպես է Մոսկվան արձագանքել։
«Այստեղ կարող եմ ասել մեկ բան. սա խիստ զգայուն հարց է։ Մենք շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ այս հարցի շուրջ։ Եվ մենք կշարունակենք շփումներ ունենալ», - պատասխանել է Կրեմլի խոսնակը։
Հուլիսի 9-ին «Հյուրիյեթ»-ը հայտնել է, որ Անկարան փնտրում է իրավական լուծում, որը կբավարարի ԱՄՆ-ին, թույլ տալով նրան հրաժարվել CAATSA պատժամիջոցներից և վերադառնալ F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրին։ Իր հերթին, «Օքսիջեն» թերթը ԱՄԷ-ն անվանել է S-400-ի հավանական գնորդ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: