Կրակոցներ Սիսավան փողոցում․ 4 տուժած, մեկ ձերբակալված
Սիսավան փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում գործի է դրվել հրազեն։ Միջադեպի հետևանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց, մեկ մարդ ձերբակալվել է։

Հունիսի 20-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի Սիսավան փողոցում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում գործի է դրվել նաև հրազեն։ Միջադեպի հետևանքով 4 անձ տեղափոխվել է տարբեր բժշկական հաստատություններ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Մեկ անձ ձերբակալվել է: Ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում միջադեպի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։