Կրակոցներ` Կոտայքի մարզում. կան վիրավորներ
Ստահակը չի ենթարկվել պարեկի «կանգառ» օրինական պահանջին, ինչից հետո կրակոցներ է արձակել պարեկների ուղղությամբ:

Այսօր` հոկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս տեղեկություն են ստանում, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ինչից հետո պարեկները պարզում են նրա երթուղին և տեսնելով ավտոմեքենան, «կանգառ» ազդանշան են տալիս, սակայն վարորդը չի ենթարկվում պարեկների օրինական պահանջին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակները ոչ միայն շարունակում են դիմել փախուստի, այլ նաև ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակում պարեկների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու պարեկ վիրավորում է ստանում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կոտայքի մարզի պարեկները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի և Չարենցավանի համայնքային ոստիկանների հետ, կարողանում են հայտնաբերել նշված ավտոմեքենան և վարորդին ու ուղևորին, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանություն, ավտոմեքենան էլ տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ, նրանք Կոտայքի մարզի բնակիչներ են։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։