Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը տեղափոխվում է Ազգային ժողով. իշխանությունը նոր թեկնածու է փնտրում․ ԶԼՄ
Հիշեցնենք՝ Ահարոն Սահակյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի մայիսից։

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պատրաստվում է վայր դնել մարզպետի լիազորությունները և վերցնել պատգամավորական մանդատը։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը։
Լրատվամիջոցի հետ զրույցում Ահարոն Սահակյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով․ «Այո՛, գնալու եմ ԱԺ»։
Ստեղծված իրավիճակում իշխանությունն այժմ Կոտայքի մարզպետի նոր թեկնածու է փնտրում։
Հիշեցնենք՝ Ահարոն Սահակյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի մայիսից։ Վաղը՝ հուլիսի 21-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) տեղի կունենա պատգամավորական թափուր մանդատների հանձնման արարողությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։