Կոսմին Դինեսկուն կգլխավորի ԵՄ գործընկերության առաքելությունը Հայաստանում
Կոսմին Ջորջ Դինեսկուն կգլխավորի EUPM Armenia առաքելությունը, որի նպատակն է աջակցել Հայաստանի դիմակայունության և ճգնաժամային կառավարման կարողությունների ամրապնդմանը։

Եվրամիության խորհուրդը Հայաստանում նորաստեղծ Եվրոպական միության գործընկերության առաքելության(ՀԳԱՄ / EUPM Armenia)–ի ղեկավար է նշանակել ռումինացի դիվանագետ Կոսմին Ջորջ Դինեսկուին։ Նրա լիազորությունների նախնական ժամկետը մեկ տարի է՝ սկսած 2026 թվականի հունիսի 11-ից, այս մասին հայտնում է Եվրոպական խորհուրդը։
(ՀԳԱՄ / EUPM Armenia)–ն ստեղծվել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով 2026 թվականի ապրիլին՝ երկու տարվա ժամկետով։ Առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի դիմակայունության և ճգնաժամային կառավարման կարողությունների ամրապնդմանը, այդ թվում՝ կիբերհարձակումների, օտարերկրյա տեղեկատվական միջամտությունների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։
Դինեսկուն ավելի քան 25 տարվա դիվանագիտական փորձ ունի և մինչ այս ղեկավարել է ԵՄ գործընկերության առաքելությունը Մոլդովայում։
Նշվում է, որ (ՀԳԱՄ / EUPM Armenia)–ն առանձին կառույց է 2023 թվականին ստեղծված ԵՄ դիտորդական առաքելությունից, որը զբաղվում է Հայաստանում իրավիճակի մշտադիտարկմամբ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: