Կմեկնարկեն Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարության աշխատանքները
Շինաշխատանքները կավարտվեն 18 ամսից:
Առաջիկա օրերին կմեկնարկի Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարությունը:
Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 18 ամսից։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Արշակունյաց-Իսակով ճանապարհների միացումը Երևան քաղաքի ճանապարհային ցանցի բեռնաթափման առումով կարևորագույն նշանակություն ունի:
«Մեկ ու կես տարի հետո մենք ունենալու ենք Իսակովը Արշակունյացին միացնող ևս մեկ կամուրջ, որն անցնելու է Նորագյուղ թաղամասի հարկից հատվածով, որտեղ ենթադրվում է ևս մեկ խոշոր ներդրումային ծրագիր իրականացնել»,-ասաց քաղաքապետը։
Անդրադառնալով Գյուրջյան փողոցի շինարարությանը՝ քաղաքապետը նշեց, որ այն էականորեն կթեթևացնի երթևեկությունը պիկ ժամերին։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։