Կկրճատվի մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը
Առաջարկը եղել է մեր քաղաքացիներ կողմից, ինչը մենք իրականացրել ենք․Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ծնողական ժամի վերաբերյալ։
Նախարարի տեղեկացմամբ՝ ծնողական ժամի շնորհիվ այն ծնողները, ովքեր ունեն 12 տարեկան երեխա, կամ 18 տարեկան երեխա՝ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակումով, այսինքն հաշմանդամության կարգով, կկարողանան կրճատել իրենց աշխատաժամանակը:
Մեկ և երկու երեխա ունեցող ծնողները կկարողանան կրճատել իրենց աշխատաժամանակը կես ժամով, որը աշխատավարձի իմաստով կհաշվարկվի ամբողջությամբ: Մինչև 12 տարեկան երեք երեխա ունեցող ծնողները, ինչպես նաև խորը և ծանր սահմանափակմամբ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ծնողները կկարողանան իրենց աշխատաժամանակը կրճատել մեկ ժամով:
Այս ամենի իմաստը ըստ նախարարի՝ երեխաներին դպրոց, մանկապարտեզ տանելու համար հավելյալ ժամանակ ունենալն է։
«Ի դեպ, այս առաջարկը եղել է մեր քաղաքացիներ կողմից, ինչը իրականացրել ենք »,-նշել է Թորոսյանը:
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։