Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Կառավարության այս որոշմամբ ամբողջությամբ կարգավորվում են մանկատների սաների և շրջանավարտների բնակարանային ապահովման հետ կապված ընթացակարգային խոչընդոտները։

Հայաստանի կառավարությունն ընդունել է որոշում, որով բարձրացվում է մանկատան շրջանավարտներին բնակարան ձեռք բերելու համար հատկացվող պետական աջակցության չափը, ինչպես նաև երկարաձգվում են վկայագրերից օգտվելու ժամկետները։
Անշարժ գույքի շուկայում գների աճով պայմանավորված՝ որոշվել է բնակարանի գնման վկայագրի գումարը 6.3 միլիոն դրամից ավելացնել մինչև 8.7 միլիոն դրամ։ Փոփոխության հիմքում ընկած է ՀՀ կադաստրի կոմիտեի վերլուծությունը՝ մարզերում բնակարանների վաճառքի փաստացի գների վերաբերյալ։
Նոր կարգավորմամբ լուծվում է նաև այն շահառուների հարցը, ովքեր տեխնիկական, բանկային կամ փաստաթղթային պատճառներով չէին հասցրել ավարտին հասցնել գործարքը, կամ դիմել էին սահմանված ժամկետի ավարտից հետո։ Ընդհանուր առմամբ, շուրջ 21 շահառուի համար բնակարան ձեռք բերելու ժամկետները կերկարացվեն։
-
Բյուջեն․ Միջոցառման շրջանակում շուրջ 300 մանկատան շրջանավարտի բնակարանով ապահովելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ։
-
Իրացումը․ Մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք է ձեռք բերել 289 անձ, որոնցից 8-ը չեն ներկայացել նախարարություն՝ պայմանագիր կնքելու համար։
-
Խնդրահարույց դեպքերը․ Կային շուրջ 10 շահառուներ, որոնք ստացել էին վկայագիրը, սակայն գործընթացը կիսատ էին թողել, և 3 անձ, որոնց դիմումները մերժվել էին ուշացման պատճառով։
Կառավարության այս որոշմամբ ամբողջությամբ կարգավորվում են մանկատների սաների և շրջանավարտների բնակարանային ապահովման հետ կապված ընթացակարգային խոչընդոտները։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։