Հասարակություն
8 օգոստոսի 2026 • 09:11
Կիբեռոստիկանությունը զգուշացնում է․ AMIO Bank-ի և Yandex Eats-ի անունից տարածվող կեղծ առաջարկը խաբեություն է
Ըստ հաղորդագրության՝ չարագործները քաղաքացիներին գայթակղում են 15,000 ՀՀ դրամ նվեր ստանալու խոստումով։

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է կեղծ գովազդ, որն իբրև թե ներկայացնում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի համատեղ «շահավետ» առաջարկը։ Այս մասին զգուշացնում է ՀՀ Կիբեռոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության՝ չարագործները քաղաքացիներին գայթակղում են 15,000 ՀՀ դրամ նվեր ստանալու խոստումով։
«Գովազդին հավատալով՝ օգտատերերը հայտնվում են AMIO Bank-ի օնլայն բանկինգի էջը նմանակող կեղծ կայքում։ 15,000 ՀՀ դրամ նվեր ստանալու խոստումով ձեզնից պահանջում են մուտքագրել Ձեր բանկային հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը։ Սա խաբեություն է, որի նպատակը Ձեր բանկային հաշիվներից գումար հափշտակելն է»,- նշված է իրավապահ մարմնի տարածած հայտարարության մեջ։
Կիբեռոստիկանությունը հորդորում է նմանատիպ կեղծ էջերում անձնական կամ բանկային տվյալներ լրացրած քաղաքացիներին ձեռնարկել հետևյալ անհապաղ քայլերը․
-
Սառեցնել հաշիվները․ Անհապաղ զանգահարել բանկ և պահանջեք ժամանակավորապես սառեցնել բանկային հաշիվը։
-
Փոխել գաղտնաբառը․ Անմիջապես փոխել օնլայն բանկինգի մուտքի գաղտնաբառը։
Իրավապահները մեկ անգամ ևս հորդորում են քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, չվստահել սոցիալական ցանցերում հանդիպող կասկածելի գովազդներին և անձնական ու բանկային տվյալները չմուտքագրել չստուգված կայքերում։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։