Խորհրդարանում մեկնարկել է հերթական նիստը
Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթը խորհրդարանի որոշմամբ չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգ:

ՀՀ Ազգային ժաղովի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Ազգային ժողովն ապրիլի 14-ին գումարել է հերթական նիստերը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 30 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գագիկ Համբարձումյանին:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավոր Գագիկ Համբարձումյանը երդվել է:
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը խորհրդարանի որոշմամբ չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգ:
Այնուհետեւ խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: