ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ քննարկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները
Ուսուցիչների հետ նման ձևաչափով հանդիպումները կրում են շարունակական բնույթ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումները քննարկելու նպատակով։
ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ քննարկման առանցքում են եղել կամավոր ատեստավորման գործընթացը, թեստերի բովանդակային հարցերը, դասապրոցեսի կազմակերպումը, ինչպես նաև ուսուցման որակի բարձրացմանն ու վերապատրաստումներին վերաբերող մի շարք առանցքային խնդիրներ։
Ուսուցիչների հետ նման ձևաչափով հանդիպումները կրում են շարունակական բնույթ։ Նախարարի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ լրացնելով համապատասխան դիմում-հայտը։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։