Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ
Ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ուզբեկստան
Բուզաուբայ՝ +48.7°C
Ուչկուդուկ՝ նվազագույն՝ +34.1°C, առավելագույն՝ +47.3°C
Ղրղզստան
Ջանի Ջեր՝ +43.7°C
Երկրի դիտարկումների պատմության ամենաշոգ օրը։
Տալաս (1200 մ բարձրություն)՝ +40.1°C
Ղազախստան
Արիս՝ +46.6°C
Բականաս՝ +43.4°C
Հատկանշական է, որ 51° հյուսիսային լայնության շրջանում օդի ջերմաստիճանը հասել է +46°C, իսկ Բալխաշում (47° հս. լ.) նվազագույն գիշերային ջերմաստիճանը կազմել է +28.5°C, ինչը վկայում է նաև անսովոր տաք գիշերների մասին։
Թուրքմենստան +47.8°C
Տաջիկստան +45.0°C
Այս տվյալները վկայում են, որ Կենտրոնական Ասիան գտնվում է բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ, որտեղ ոչ միայն ցերեկային առավելագույն, այլև գիշերային նվազագույն ջերմաստիճաններն են մնում անսովոր բարձր։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
Հասարակություն29 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Տուժածներ չկան