ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին
Ըստ ԿԸՀ նախագահի՝ խնդիր կարող է առաջանալ նաև աշխատանքից հետո: Օրինակ՝ Կառավարության անդամների աշխատանքը սովորական պայմաններում 18:00-ով չի սահմանափակվում իրենց աշխատանքային օրերին, և նախընտրելի է, որ ովքեր պատրաստվում են քարոզչությամբ զբաղվել, արձակուրդի գնան:

Հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները՝ բացառությամբ ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորների և Կառավարության անդամների, նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Այս ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի՝ առանց վարձատրության պահպանման: Ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Այս ձևակերպումից ակնհայտ է, որ, օրինակ, վարչապետը և Կառավարության անդամները, պատգամավորները կարող են շարունակել պաշտոնավարել, բայց ովքեր կշարունակեն պաշտոնավարել, աշխատանքային ժամերին այլ բանով զբաղվելու իրավունք չեն ունենա»,- ասաց նա:
Ըստ ԿԸՀ նախագահի՝ խնդիր կարող է առաջանալ նաև աշխատանքից հետո: Օրինակ՝ Կառավարության անդամների աշխատանքը սովորական պայմաններում 18:00-ով չի սահմանափակվում իրենց աշխատանքային օրերին, և նախընտրելի է, որ ովքեր պատրաստվում են քարոզչությամբ զբաղվել, արձակուրդի գնան:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: