Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
12 հունիսի 2026 • 08:53

ԿԸՀ–ի որոշումները կասկածի տակ են դնում ընտրությունների արդարությունը․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ մամուլի խոսնակը հայտարարել է, որ ԿԸՀ-ի որոշումը երկու ընտրատեղամասերի արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ կայացվել է «գիշերային և անթափանց գործընթացով» և նպատակ ունի խոչընդոտել կուսակցության մուտքը Ազգային ժողով։ Նրա խոսքով՝ ընտրությունների հաշվարկներում արձանագրվել են փոփոխություններ և անճշտություններ, որոնք կասկածի տակ են դնում գործընթացի արդարությունն ու լեգիտիմությունը։

ԿԸՀ–ի որոշումները կասկածի տակ են դնում ընտրությունների արդարությունը․ Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի  խոսքով՝  նախօրեին ուշ գիշերով, «ծածուկ պայմաններում», ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը  որոշում է կայացրել երկու ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ, այս մասին նա ասել է ԲՀԿ անդամների ասուլիսի ժամանակ։

Նրա գնահատմամբ՝ այդ քայլը իրականացվել է «օրինականության սահմանները խախտելով» և նպատակ ունի խոչընդոտել ԲՀԿ-ի մուտքը Ազգային ժողով։ Կուսակցության ներկայացուցիչը պնդում է, որ տեղի ունեցած գործընթացները լուրջ ազդեցություն են ունեցել ընտրական արդյունքների վրա և կասկածի տակ են դնում ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունը։

Խոսնակի խոսքով՝ ընտրությունների գիշերը արձանագրվել են քվեների հաշվարկի փոփոխություններ, իսկ վաղ առավոտյան հրապարակված տվյալներով ԲՀԿ-ն անցել է անցողիկ շեմը, սակայն հետագայում թվային տվյալներում փոփոխությունների արդյունքում այլ պատկեր է ձևավորվել։

Նա նաև նշել է, որ վերահաշվարկների ընթացքում որոշ ընտրատեղամասերում հայտնաբերվել են անճշտություններ, որոնց արդյունքում կուսակցությունը, ըստ նրա, կրկնակի չափով վերականգնել է անհրաժեշտ ձայները՝ անցողիկ շեմը հաղթահարելու համար։

ԲՀԿ-ի ներկայացուցիչը պնդում է, որ ԿԸՀ-ի վերջին որոշումները, մասնավորապես հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ, նպատակ ունեն թույլ չտալ կուսակցությանը հաղթահարել անցողիկ շեմը և ստանալ մանդատներ Ազգային ժողովում։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։