ԿԲ-ն անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը՝ 6.50%
ՀՀ կենտրոնական բանկը անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը՝ 6.50%։ Սահմանվել են նաև լոմբարդային ռեպոյի և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները, ինչպես նաև նախատեսվում է մամուլի ասուլիս և զեկույցների հրապարակում։

Հունիսի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ընթացքում որոշվել է անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.50%, այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը։
Նիստի արդյունքում հաստատվել են նաև տոկոսադրույքների այլ ցուցանիշներ․ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.00%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը նախատեսված է այսօր՝ ժամը 14։00-ին։ Այն ուղիղ եթերով կհեռարձակվի ԿԲ-ի YouTube ալիքով և Facebook էջով։
Նույն օրը՝ ժամը 18։00-ին, ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվեն դրամավարկային քաղաքականության և դրա թափանցիկության վերաբերյալ զեկույցները։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը