Հասարակություն
25 մայիսի 2026 • 16:38
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՊԵԿ երկու աշխատակից
Երևանում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՊԵԿ երկու աշխատակից։ Ըստ հաղորդման՝ նրանք հյուրանոցի տնօրինությունից պահանջել են 250 հազար դրամ՝ հայտնաբերված խախտումների համար տուգանք չկիրառելու դիմաց։ Ոստիկանները նրանց ձերբակալել են գումարը ստանալու պահին, իսկ նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Մայիսի 8-ին՝ ժամը 9․30-ին, Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին հաղորդում ներկայացրած 45-ամյա տղամարդը հայտնել է, որ մայիսի 7-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երվանդ Քոչարի փողոցում գտնվող իր հյուրանոց են այցելել երկու անձ, ներկայացել հարկային տեսուչներ և առաջարկել հայտնաբերված խախտումների համար տուգանք չկիրառելու դիմաց վճարել 250 հազար դրամ՝ 550 հազար դրամի փոխարեն։
45-ամյա տղամարդը նշել է, որ չունի այդքան գումար, կարող է վճարել 100 հազար դրամ և պայմանավորվածություն է ձեռք բերվել գումարը փոխանցել հաջորդ օրը։
Նույն օրը՝ ժամը 13․25-ին, հաղորդում ներկայացրած քաղաքացուց տեղեկություն է ստացվել, որ հարկային տեսուչ ներկայացած անձինք այցելել են հյուրանոց և սպասում են գումարին։
Մարաշի համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ, անմիջապես մեկնել են նշված հասցե և կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել Երևանի բնակիչներ 32-ամյա և 34-ամյա տղամարդկանց։ Պարզվել է, որ երիտասարդները Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ են։
32-ամյա և 34-ամյա տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
Հասարակություն29 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Տուժածներ չկան