Չորեքշաբթի, հուլիսի 29
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Էկոնոմիկա
12 հունիսի 2026 • 11:28

Կասեցվել է պանրի արտադրություն

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ։

Կասեցվել է պանրի արտադրություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։
 
 Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։
Այսպես՝ փորձաքննության ներկայացված Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի այդ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
 
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև