Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ տեղում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում խախտումներ են արձանագրվել Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գործող «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոնի ճամբարում:
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ տեղում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները:
Մասնավորապես հայտնաբերվել են հետևյալ խնդիրները.
-
Սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում.
-
Խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ, մաքրվող ու ախտահանվող մակերես.
-
Առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի բորբոսների աճն ու մասնիկների թափվելու հնարավորությունը.
-
Խոհանոցի բացվող պատուհանը չի ունեցել միջատապաշտպան ցանց։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ խոհանոցը սահմանված իրավական պահանջներին համապատասխանեցնելու համար: Թերությունների վերացման նպատակով սահմանվել է հստակ ժամկետ:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։