Կառավարությունը աջակցում է մի շարք գյուղմթերքների և խմիչքների արտահանմանը
ՀՀ կառավարությունը հայտարարել է արտահանման աջակցության ծրագիր ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին, կեռաս, գինի, բրենդի և հանքային ջուր արտահանողների համար։ Սահմանվել են փոխհատուցման չափեր ըստ արտադրանքի տեսակների, իսկ ծրագրից կարող են օգտվել հունիսի 1-ից հուլիսի 1-ը արտահանում իրականացնող տնտեսվարողները։ արդեն արտահանվել է շուրջ 257,000 կգ կեռաս և 64,900 կգ ծիրան։

ՀՀ կառավարությունը պետական աջակցության ծրագիր է իրականացնում ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին, կեռաս, շշալցված խաղողի գինի, բրենդի և հանքային ջուր արտահանող տնտեսվարողների համար, այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Ծրագրի շրջանակում սահմանվել են արտահանման ծավալների փոխհատուցման հետևյալ չափերը․
- ծիրան՝ 1 կգ-ի համար՝ 200 դրամ
- սալոր, դեղձ և նեկտարին՝ 1 կգ-ի համար՝ 250 դրամ
- կեռաս՝ 1 կգ-ի համար՝ 400 դրամ
- շշալցված խաղողի գինի՝ 1 լիտրի համար՝ 350 դրամ
- շշալցված բրենդի՝ 1 բացարձակ լիտրի համար՝ 830 դրամ
- հանքային ջուր՝ 1 լիտրի համար՝ 150 դրամ
Ծրագրից կարող են օգտվել 2026 թվականի հունիսի 1-ից հուլիսի 1-ը ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ հունիսի 1-ից հետո արդեն արտահանվել է շուրջ 257,000 կգ կեռաս և 64,900 կգ ծիրան։ Նախորդ շաբաթվա ընթացքում արտահանում իրականացրած ընկերությունները նույնպես կարող են դիմել ծրագրին և ստանալ համապատասխան փոխհատուցում։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը