Հասարակություն
12 օգոստոսի 2026 • 13:26
Կապանում ամփոփվել են «Հրաշալի գաղափարներ» մրցույթի արդյունքները
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Երևանի բոլոր վարչական շրջաններում և շուրջ 50 համայնքներում։

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում 2026 թվականի ԱՊՀ և Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի է ունեցել «Հրաշալի գաղափարներ» մրցույթի արդյունքների ամփոփումը:
Մրցույթը կազմակերպվել էր ԿԳՄՍՆ-ի, «Օսմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության համագործակցությամբ։ Հաղթող յուրաքանչյուր նախագիծ ստացել է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն։
Մրցույթի հաղթողները
-
1-ին տեղ․ «Գյուղի ձայնը» նախագիծ (հեղինակներ՝ Լուսինե Մազլումյան, Անի Մանվելյան, Թամարա Պոդոսյան, Կամիլա Մարտիրոսյան)։
-
2-րդ տեղ․ «Երիտասարդ առաջնորդների լաբորատորիա» նախագիծ (հեղինակ՝ Արեն Առաքելյան)։
-
3-րդ տեղ․ «Շինուհայրում խաղահրապարակի վերաիմաստավորում» նախագիծ (հեղինակ՝ Լուսինե Էմիրյան)։
Միջոցառմանը ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մինչև 2026 թվականի տարեվերջ Հայաստանի տարբեր մարզերում կգործի 27 երիտասարդական կենտրոն։ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքն առաջին անգամ ինստիտուցիոնալ մակարդակով ամրագրում է երիտասարդների իրավունքներն ու պետական աջակցությունը։ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» խորագիրն ընդգծում է տարբեր համայնքների երիտասարդների միասնական նպատակները՝ ի նպաստ պետության զարգացման։
Միջոցառումների շարքը մեկնարկել է պլոգգինգով (վազք՝ զուգակցված տարածքի մաքրմամբ)։ Ծրագրում ընդգրկված են եղել նաև «Ապագա առաջնորդներ» ֆորումը, պանելային քննարկումներ, երիտասարդ նկարիչների ցուցահանդես, «Լեռների և գետերի միջև» կոմիքսների ներկայացում, իսկ օրն ամփոփվելու է գալա համերգով։
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Երևանի բոլոր վարչական շրջաններում և շուրջ 50 համայնքներում։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։