Հասարակություն
12 օգոստոսի 2026 • 14:54
Կանխվել է շուրջ 1.2 միլիարդ դրամի թմրամիջոցների մաքսանենգություն. կան ձերբակալված օտարերկրացիներ
Նախաքննությունը շարունակվում է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության փորձի դեպք:
-
Հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որոնք ՀՀ են տեղափոխվել մաքսանենգ ճանապարհով։ Առգրավված թմրանյութերի ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 193 մլն 445 հազար ՀՀ դրամ։
-
Օտարերկրյա քաղաքացիներից մեկը (Մ.Ք.) փորձել է էլեկտրական ռելեների մեջ թաքցված 13.8 կգ «Ափիոն» ուղարկել Գերմանիա (2 փաթեթ) և Մեծ Բրիտանիա (1 փաթեթ), սակայն հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից։
-
Ձերբակալվածի բնակության վայրից և չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են թմրամիջոցների մնացած փաթեթները: Նույն պահին ձերբակալվել են հանցավոր խմբի մյուս անդամները՝ օտարերկրացիներ Ռ.Շ.-ն և Մ.Ա.-ն։
Ռ.Շ.-ի, Մ.Ք.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման, մաքսանենգության փորձի և օժանդակման հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ, 399-րդ, 44-399-րդ և 46-399-րդ հոդվածներ)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։