Կանայք, ներգրավված լինելով տնային գործերում, ֆիզիկապես ավելի ծանրաբեռնված են, քանի տղամարդիկ․հետազոտություն
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխատանքային տարիքում կանայք մոտ 4-5 անգամ ավելի աշխատանք են կատարում, քան տղամարդիկ։

«Արմենպրեսս»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվերով, ՄԹ ֆինանսավորմամբ «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք շաբաթական միջինը 15.3 ժամ տրամադրում են տնային գործերին՝ խոհանոց, մաքրություն, լվացք և 8.6 ժամ՝ խնամքին՝ երեխաներ, ավագ սերունդ և այլն։
Կանայք, ներգրավված լինելով տնային գործերում, ֆիզիկապես ավելի ծանրաբեռնված են, քանի տղամարդիկ։
Տիգրան Ջրբաշյանի տեղեկացմամբ՝տղամարդիկ տնային գործերին տրամադրում են շաբաթական միջինը 3.6 ժամ, իսկ խնամքին՝ 2.2 ժամ, ինչը 30-40 տարեկանում հասնում է իր բարձրակետին՝ ընդամենը 8-11 ժամի:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխատանքային տարիքում կանայք մոտ 4-5 անգամ ավելի աշխատանք են կատարում, քան տղամարդիկ։
«Սա չմոնետիզացված աշխատանք է, այսինքն, չի վճարվում, սակայն կանայք, նման աշխատանք կատարելով, արդյունքն են ստեղծում, ինչը շատ կարևոր է և պետք է գնահատվի»,-ասել է Տիգրան Ջրբաշյանը։
Վերլուծելով արդյունքները՝ Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ կանայք, ընդհանուր առմամբ կատարած աշխատանքի 78 տոկոսի համար չեն վճարվում։ Այսինքն, սա ծանրաբեռնվածության այն տոկոսն է, որը կինը ծախսում է տանը՝ ընտանիքի խնամքի վրա։ Փաստացի ստացվում է , որ կանայք վճարվում են իրենց կատարած աշխատանքի 22 տոկոսի դեպքում։ Տղամարդկանց պարագայում մոտ 11 տոկոսը չվճարվող է, 89 տոկոսը՝ վճարվող։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի Լուսինե Սարգսյանը նշել է, որ
կանայք այսպիսի ծանրաբեռնվածությամբ շատ հաճախ ընտրության առաջ են կանգնում։ Ֆորմալ աշխատանք գտնե՞լ, մասնագիտական առաջխաղացում ունենա՞լ, թե՞ ընտանիք կազմել, երեխա ունենալ։
Բանախոսները նշել են, որ կանայք հասարակության մեջ շատ ավելի արտադրողական են, որովհետև շատ ավելի կրթված են։ Հետևաբար, ըստ նրանց, պետք է կանայք ունենան հնարավորություն աշխատելու, որ տնտեսությունը չզրկվի ավելի բարձր ավելացված արժեք ստեղծելուց։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։