Կան առողջ քննարկումներ. Քրիստինե Վարդանյանն արձագանքում է Սամվել Կարապետյանի կոչին
Վարդանյանի խոսքով` իրենք եղել են այն ուժը, որը նաև նախընտրական շրջանում է բարձրաձայնել համագործակցության անհրաժեշտության մասին, քանի որ ստեղծված իրավիճակը չի կարող մեկ ուժ կամ անհատ միայնակ լուծել։

Ընդդիմադիր ուժերի շրջանում հիմա կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքները առաջիկայում կդրսևորվեն։ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը` արձագանքելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագախ Սամվել Կարապետյանի կոչին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամվել Կարապետյանը կոչ էր արել բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբվել, ստեղծել միասնական խորհուրդ և անցկացնել հանրահավաք, որը նա առաջարկել է կոչել «Ուժեղ և վստահելի հանրահավաք»։
Վարդանյանի խոսքով` իրենք եղել են այն ուժը, որը նաև նախընտրական շրջանում է բարձրաձայնել համագործակցության անհրաժեշտության մասին, քանի որ ստեղծված իրավիճակը չի կարող մեկ ուժ կամ անհատ միայնակ լուծել։
«Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով։ Թույլ տվեք ասել, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ու հռետորիկայով ամբողջությամբ նպաստում է, որ ընդդիմությունը հասկանա իրականությունն ու գնա այդ ճանապարհով»,– ընդգծեց պատգամավորը։
Նա նշեց, որ ավելի կոնկրետ դետալների և առանձին քաղաքական գործիչների հետ հանդիպումների մասին այս պահին չի կարող հայտնել.
«Ես գնահատում եմ ու կարևորում եմ, որ կա այդ քննարկումը ու գիտակցումը համագործակցության անհրաժեշտության, քանի որ դա է միակ ճանապարհը։ Մնացածը, կարծում եմ, առաջիկա փուլում, որը Սահմանադրական դատարան ընդդիմադիր ուժերի բողոքների քննարկման փուլն է, ավելի պարզ կդառնա, թե ինչի մասին էին այս քննարկումները, համատեղ աշխատանքը»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ վերջին նիստերին, Վարդանյանը պարզաբանեց, որ դա իրենց կողմից որդեգրված մարտավարական քայլ է։
«Դա մարտավարություն է, որը մենք ազատ ենք որդեգրել` ուզում ենք մասնակցել, չենք ուզում մասնակցել, այդ պահին անսահման հարթակ տանք Նիկոլ Փաշինյանին խոսելու, թե չենք ուզում տալ։ Վերջին նիստին, երբ չէինք մասնակցում, տեսա՞ք, թե որտեղից էր գալիս նրա հիստերիան, ագրեսիան»,– ասաց նա։
Պատգամավորն անդրադարձավ նաև դիտարկմանը, որ մի քանի ամսվա պատմություն ունեցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններում կարողացել է երկու անգամ ավելի շատ ձայն հավաքել, քան «Հայաստան» դաշինքը: Վարդանյանը շեշտեց, որ իրենք բնավ նեղսրտած չեն այդ հանգամանքից, քանի որ իրենց համար կարևոր է յուրաքանչյուր ընտրողի ձայնը և հավաքական ընդդիմության ընդհանուր ձեռքբերումը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: