Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
1 նոյեմբերի 2026 • 09:50

Կամ գումար, կամ վարկաբեկում․ «Գեորգիքսի» շուրջ քրեական պատմություն է քննվում

Բլոգեր «Գեորգիքսը» կասկածվում է գիշերային ակումբի տնօրինությունից շորթում կատարելու մեջ

Կամ գումար, կամ վարկաբեկում․ «Գեորգիքսի» շուրջ քրեական պատմություն է քննվում

Բլոգեր «Գեորգիքսը» և «Առաջին լրատվական»-ի լրագրող ներկայացած անձը կասկածվում են «Դիվա» գիշերային ակումբի տնօրինությունից շորթում կատարելու մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք գումար են պահանջել՝ սպառնալով հակառակ դեպքում վարկաբեկել ակումբը։ Նշվում է, որ բլոգերն իր սպառնալիքներն իրականացրել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քրեական ոստիկանները պարզել են, որ այս տարվա սեպտեմբերին ակումբ է այցելել 21-ամյա Գեորգի Թարջումանյանը, որը հանրությանը հայտնի է «Գեորգիքս» մականունով։

Ըստ աղբյուրի՝ նա ցանկացել է հանդիպել ակումբի տնօրինության հետ և առաջարկել 180 հազար դրամի դիմաց գովազդել հաստատությունը։ Տնօրինության մերժումից հետո, ըստ հաղորդման, բլոգերը սպառնացել է վարկաբեկել ակումբն ու դրա աշխատակիցներին։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, «Գեորգիքսը» կրկին այցելել է «Դիվա» գիշերային ակումբ և պահանջել իրեն անվճար ծառայություններ մատուցել։ Այս պահանջը նույնպես մերժվել է, ինչից հետո նա սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում, ըստ աղբյուրի, վարկաբեկել է ակումբի տնօրինությանն ու աշխատակիցներին։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև