Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել․ ՔԿԾ
Քրեակատարողական ծառայությունը հերքում է «Հրապարակի» հրապարակումը կալանավորների ծեծի մասին։

Այսօր «Հրապարակ» օրաթերթում զետեղված «Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք՝ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները հերյուրանք են և իրականությանը չեն համապատասխանում, այս մասին հայտնում է ՀՀ Արդարադատության նախարարաության Քրեակատարողական ծառայությունը։
Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց կողմից ընտրությունների հետ կապված հրապարակային որևէ՛ վիրավորանք կամ հայհոյանք չի հնչել, ավելին՝ որևէ՛ ազատազրկված անձ քրեակատարողական ծառայողների կողմից չի ենթարկվել ծեծի։
Հրապարակման մեջ ներկայացված պնդումները հիմնված չեն փաստերի վրա և չեն հաստատվում որևէ օբյեկտիվ տվյալով։ Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, իսկ ցանկացած միջադեպ ենթակա է պատշաճ արձանագրման և իրավական գնահատման։
Ուստի «Հրապարակ» օրաթերթից պահանջում ենք անհապաղ հերքել ստահոդ լուրերը, ձեռնպահ մնալ զրպարտանքի և չստուգված տեղեկությունների տարածումից՝ առաջնորդվելով մասնագիտական էթիկայի և տեղեկատվության հավաստիության սկզբունքներով։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։