Քրեական ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի պատրաստման դեպք
Երևանում ձերբակալվել է 32-ամյա տղամարդ, որը կասկածվում է մեթամֆետամին պատրաստելու և իրացնելու մեջ․ խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցներ, սարքավորումներ և պատրաստման նյութեր, նախաքննությունը շարունակվում է։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սյունիքի մարզի բնակիչը Երևանի իր բնակության վայրում տարբեր քիմիական նյութերի միջոցով պատրաստում էր մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը։
Մարտի 25-ի երեկոյան, Երևանի Վիլնյուսի փողոցում, 32-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ Նրա հետ միասին ձերբակալվել է նաև Նորագյուղ թաղամասի 46-ամյա բնակիչ։
Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են ապակե կոլբա՝ մոխրացած հետքերով, մարիխուանայով լցված գլանակ, «Ֆենազեպամ» գրառմամբ հոգեմետ դեղահաբ և ծալովի դանակ։
32-ամյա տղամարդը ներկայացվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ՝ նրա բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի երկու և մեթամֆետամինի մեկ փաթեթ, ինչպես նաև թմրամիջոցների պատրաստման համար նախատեսված հեղուկային զանգվածներով լցված տարաներ՝ 168 և 238 գրամ քաշերով։
Ըստ կասկածյալի՝ նշված հեղուկից սինթեզի միջոցով ստացել է մեթամֆետամինի բյուրեղային զանգված։
`
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
Հասարակություն29 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Տուժածներ չկան