ՔՊ-ն փոխել է մեր պատմության կործանարար ընթացքը. Նիկոլ Փաշինյան
Ըստ նրա՝ հիմա մեր առաքելությունը կրթվելն է, աշխատելը, մեր պետությունը զարգացնելը։

Հայաստանը հաղթահարել է գոյատևման ու մաքառման իրեն պարտադրված օրակարգը ու մտել է պարզապես ապրելու պատմական դարաշրջան, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ հիմա մեր առաքելությունը կրթվելն է, աշխատելը, մեր պետությունը զարգացնելը։
Փաշինյանը ՔՊ-ականներից շնորհակալություն հայտնեց «այդ դարակազմիկ հանգրվանը» իրականություն դարձնելու համար։
«Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ սա հնարավոր դարձավ, առաջին հերթին, ժողովրդի աջակցության շնորհիվ»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը հայտարարեց՝ այո՛, բազում զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների ու տառապանքների գնով, դժոխքի միջոց անցնելու գնով ձեռք բերվեց այն, ինչ այսօր ունենք։
««Ղարաբաղը մերն էր ու այլևս մերը չէ» խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է, իրականությունն այն է, որ Հայաստանը մերը չէր ու այլևս մերն է, իրականություն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, մեր ինքնիշխանության ու անկախության հաշվին, ու մենք դա չենք հասկացել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։