ՔՊ-ն գիտեր դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու քաղաքական հրահանգի մասին
Վստահ է, որ այդ գրածի համար իրեն կգնահատեն, պաշտոնի կմնա. չէ՞ որ իր ղեկավարի հետ է կապված:Իրավունքը նախևառաջ արդարություն է, իսկ դպրոցական տղային կալանավորելը իրավունքի ակնհայտ չարաշահում է, քաղաքական հրահանգ է, ավելորդ է անգամ խոսել այն մասին, որ հիմքեր էլ չկան։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը սոցցանցի իր էջում գրել է. «Այսօր ամբողջ օրն ակնհայտ էր, որ ՔՊ-ականները գիտեին դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու քաղաքական հրահանգի մասին ու մատները խաչ արած սպասում էին, թե երբ են անցնելու իրենց սիրած գործին՝ ստատուս գրելուն, ծաղրելուն, մարդուն վիրավորելուն:
Այդպես էլ եղավ` ամոթ չունեցող մի ինքնահռչակ կոկորդիլոսագետ, որ զբաղեցնում է բարձրաստիճան պաշտոն մեր երկրում ու պարտավոր է ծառայել յուրաքանչյուր քաղաքացու, համարձակվում է ծաղրել դպրոցականի այն բանի համար, որ նա քաղաքական բնույթի կալանքի պատճառով չի կարողանալու մասնակցել Վերջին զանգին:
Վստահ է, որ այդ գրածի համար իրեն կգնահատեն, պաշտոնի կմնա. չէ՞ որ իր ղեկավարի հետ է կապված:Իրավունքը նախևառաջ արդարություն է, իսկ դպրոցական տղային կալանավորելը իրավունքի ակնհայտ չարաշահում է, քաղաքական հրահանգ է, ավելորդ է անգամ խոսել այն մասին, որ հիմքեր էլ չկան։ Երեխան ու նրա ընտանիքն ընդհանրապես քաղաքական էլ չեն:
Պարզ հարց՝ եթե եկեղեցում վարչապետի պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ «հարգանք» չցուցաբերած 18-ամյա Դավիթ Մինասյանին նման մեղադրանք ներկայացված չլիներ ու առավել ևս նա չկալանավորվեր, տղան շարունակեր դպրոց հաճախել, դասերը սովորել, հաճախել մինչև վերջնական դատավճիռը, ի՞նչ կլիներ։ Պատասխանը միանշանակ է՝ ոչինչ։
Այս ամենը մեկ բացատրություն ունի ՔՊ-ն ու նրանց կուսակցապետը փորձում են վախի մթնոլորտ սերմանել, դաս տալ մարդկանց իրենց մասին հրապարակային դիրքորոշում չհայտնելու համար ու չեն նայում ընդհանրապես, որ խաղում են մեծ կյանք մտնող դպրոցականի ճակատագրի հետ:
Ինչպես ասել եմ, մեզ պետք է այլ տրամաբանություն. ոչ թե իշխանություն, որը պաշտպանվում է օրենքով, այլ օրենք, որը պաշտպանում է քաղաքացուն։ Այդ թվում՝ հենց իշխանությունից»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 մայիսի 2026
Ռուսաստանում Հայաստանյան ապրանքների սահմանափակումները բացասաբար չեն անդրադառնա Ռուսաստանի տնտեսության վրա
Նման տեսակետ է հայտնել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
Քաղաքականություն29 մայիսի 2026
Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին
Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին
Քաղաքականություն29 մայիսի 2026
Ռուսաստանի համար ընդունելի է այն ամենը, ինչը լավ է հայերի համար.Վլադիմիր Պուտին
Պուտինը հիշեցրել է, որ Ուկրաինայի ճգնաժամը սկսվել է ԵՄ-ին միանալու փորձերից: