Քոչարյանը և Ծառուկյանը հայտարարել են՝ աջակցելու են հաղթող ուժին, իսկ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ. Կարապետյան
Կրկնում եմ՝ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում պատասխանել է հարցին՝ եթե «Ուժեղ Հայաստան»-ը, ԲՀԿ-ն և «Հայաստան» դաշինքը ընտրություններին հաղթահարեն անցողիկ շեմը, կոալիցիա կկազմի՞ հարկ եղած դեպքում, կամ այդ ուժերից որևէ մեկի թեկնածունին կսատարի՞։
«Կրկնում եմ՝ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ իրենք աջակցելու են առաջին հաղթող ուժին։ Քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, դա նշանակում է, որ իրենց հայտարարությունը մեր մասին էր»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։