Քո ցավն էլ տանեմ, օրենքի առաջ հավասար են բոլորը, եթե ցեմզավոդն անօրինական պետք է խլես, պատասխանը դու ես տալու. Ծառուկյանի արձագանքը՝ Փաշինյանին
ԲՀԿ առաջնորդին դեռ վաղուց էին զգուշացրել՝ իր ակտիվության պատճառով վնաս կտան իր սեփականությանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, ըստ որի, Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանին։
ԲՀԿ առաջնորդին դեռ վաղուց էին զգուշացրել՝ իր ակտիվության պատճառով վնաս կտան իր սեփականությանը։
«Ես ասել եմ՝ իմ հայրենիքը ունեցվածքով ես չեմ կարող փոխել. 20 տարի առաջ սեփականացրած գործարանը, ասում է՝ վերցնելու ենք Ծառուկյանից ու տանք ժողովրդին, էլի ժողովրդինն է»,- քարոզարշավի ժամանակ նշեց Ծառուկյանը։
Նա ընդգծեցլ է, որ սրանով իրեն չեն վախեցնելու։
«Ծառուկյանին վախացնում են, թե ցեմզավոդը տալիս եմ ժողովրդին, քո ցավն էլ տանեմ, օրենքի առաջ հավասար են բոլորը, եթե անօրինական պետք է խլես, պատասխանը դու ես տալու, պետությունն է տալու»,- ասել է Ծառուկյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։