Ուրբաթ, մայիսի 29
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
7 մայիսի 2026 • 17:54

Քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարները

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր, որում առանձնահատուկ դերակատարում ունեն երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված կապերն ու առաջադեմ օրակարգը:

Քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարները

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր, որում առանձնահատուկ դերակատարում ունեն երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված կապերն ու առաջադեմ օրակարգը:

Գոհունակությամբ ընդգծվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը:

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև