Քաղաքացիները ահազանգում են «ՎՏԲ բանկ»–ի վարկերի խարդախության նոր սխեմայի մասին․ աղբյուր
Քաղաքացիներն իրենց անունով ձևակերպված պարտավորությունների մասին տեղեկանում են հետգրության կարգով, երբ բանկից ստանում են վարկի հաստատման «շնորհավորական» հաղորդագրությունը և առաջին վճարման ամսաթիվը:

Հայաստանում վարկային զեղծարարությունների դեմ տարվող պայքարի և անվտանգային լրացուցիչ միջոցների ներդրման ֆոնին, «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում կրկին ի հայտ են եկել զանգվածային խարդախության դեպքեր։ Այս մասին ահազանգում է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր հետևորդների ստացած տվյալներին:
Ինչպես նշվում էտելեգրամյան ալիքը, եթե նախկինում նմանօրինակ մախինացիաների զոհերն այս կամ այն կերպ կապված են եղել բանկի հետ, ապա նոր սխեմայով թիրախում են հայտնվել մարդիկ, ովքեր երբևէ տվյալ բանկի հաճախորդ չեն եղել և այնտեղ որևէ հաշիվ չեն ունեցել:
Այս կամ այն կերպ ձեռք բերելով քաղաքացիների անձնագրային տվյալները՝ խարդախները «ՎՏԲ-Հայաստան բանկ»–ի պաշտոնական կայքի միջոցով վարկի հայտ են ներկայացնում վերջիններիս անունով:
Ինչպես հայտնում է «Բաղրամյան 26»–ը՝ վարկի ձևակերպման, հաստատման և գումարներն այլ հաշվեհամարների փոխանցելու ողջ ընթացքում քաղաքացիները բանկից որևէ հաստատման կոդով SMS հաղորդագրություն չեն ստանում։
Քաղաքացիներն իրենց անունով ձևակերպված պարտավորությունների մասին տեղեկանում են հետգրության կարգով, երբ բանկից ստանում են վարկի հաստատման «շնորհավորական» հաղորդագրությունը և առաջին վճարման ամսաթիվը:
Տելեգրամյան ալիքը նաև հավելում է, որ որոշ քաղաքացիներ, տեղեկանալով իրենց ծանոթների հետ պատահածից, կանխարգելիչ նպատակով զանգահարել են բանկի 8787 թեժ գծին և պարզել, որ իրենց անունից նույնպես վարկային հարցում է կատարվել: Այս պարագայում բանկը մերժել է հայտերը բացառապես քաղաքացիների ցածր վարկային վարկանիշի պատճառով, ինչը նշանակում է, որ նրանց զեղծարարությունից փրկել է ոչ թե բանկի անվտանգության համակարգը, այլ վատ վարկային պատմությունը:
«Բաղրամյան 26»-ի փոխանցմամբ՝ բանկի կողմից սահմանված միակ արգելքը տեսանույնականացման փուլն է, որը խարդախները, ըստ ամենայնի, սովորել են շրջանցել, կամ էլ բանկի ներսում գործում է նրանց հանցակիցը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, տուժած քաղաքացիներն արդեն համապատասխան հաղորդումներ են ներկայացրել իրավապահ մարմիններին:
Armpulse–ը, թեմայի առանչությամբ, պատրաստ է հրապարակել նաև «ՎՏԲ-Հայաստան բանկ»–ի պարզաբանումը։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։