Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
19 մայիսի 2026 • 07:24

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սպիտակում է

Հայաստանի Հանրապետությունը  մարդկանց մոտ չպետք է ընկալվի որպես ժամանակավոր կանգառ.Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սպիտակում է

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակվում է, և այս անգամ դրա շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այցելել է Սպիտակ:

Սպիտակում  վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը խոսել է հայրենիքի ընկալման, ներքին խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հայերի մասին։

«Մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ հայրենիք փնտրելու գործընթացն ավարտված է։ Մենք մեր հայրենիքը գտել ենք, և դա Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ եթե մարդկանց ենթագիտակցության մեջ շարունակվի ապրել նախկին բնակավայրեր վերադառնալու գաղափարը, ապա Հայաստանի Հանրապետությունը  մարդկանց մոտ կընկալվի ոչ թե որպես հայրենիք, այլ որպես ժամանակավոր կանգառ։

«Եթե մեր ենթագիտակցության մեջ անընդհատ լինի, որ մենք պետք է վերադառնանք Վան, Մուշ, Ղարաբաղ, Նախիջևան, մեր երկրին սկսում ենք վերաբերվել որպես կանգառ»,- նշել է նա։

Փաշինյանը խոսել է նաև Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մասին և ասել է, որ նրանք պետք է հաստատվեն Հայաստանում և նրանք ևս Հայաստանը չպետք է ընկալեն որպես կանգառ:

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։