Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչև ընթացիկ տարվա աշուն իրականացնել մայրաքաղաքում առանձնացված ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը
Այս մասին քաղաքապետն ասել է գործակարգավարական նիստում։

Հունիսի 22-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչև ընթացիկ տարվա աշուն իրականացնել մայրաքաղաքում առանձնացված ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը։
«Մենք արդեն բազմաթիվ քննարկումներ ունեցել ենք, փորձարկումներ արել ենք։ Առաջին փուլով՝ ցանկալի է մինչև աշուն, եթե դա իրատեսական կլինի, իրականացնել առանձնացված ավտոբուսային երկու հիմնական գծերի կահավորումը, այսինքն՝ գծանշումների իրականացումը։ Այդ ուղեգծերն էլ արդեն մոտավոր ունենք, երկու տարբեր ուղեգծեր»,-ասել է Ավինյանը։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։